Սպորտ

«Մանչեսթեր Սիթի»-ն Անգլիայի չեմպիոնն է. պատմության մեջ առաջին թիմը, որը 4-րդ անգամ անընդմեջ նվաճում է տիտղոսը

1 րոպեի ընթերցում

«Մանչեսթեր Սիթի»-ն Անգլիայի չեմպիոնն է. պատմության մեջ առաջին թիմը, որը 4-րդ անգամ անընդմեջ նվաճում է տիտղոսը

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիայի ֆուտբոլի առաջնության 38-րդ տուրում «Մանչեսթեր Սիթի»-ին սեփական հարկի տակ ընդունել էր «Վեստ Հեմ»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Մանչեսթեր Սիթի»-ն կարողացավ առաջին կեսի մեկնարկում 2 գնդակ ուղարկել մրցակցի դարպասը: Դուբլի հեղինակ դարձավ Ֆոդենը: «Վեստ Հեմ»-ին հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը խաղակեսի վերջնամասում: Գոլն իր ակտիվում գրանցեց Կուդուսը: «Քաղաքայինները» ևս մեկ գնդակ խփեցին նաև երկրորդ կեսում: 59-րդ րոպեին գոլը հեղինակեց Ռոդրին:

«Մանչեսթեր Սիթի»-«Վեստ Հեմ»` 3:1:

«Մանչեսթեր Սիթի»-ն 4-րդ տարին անընդմեջ դարձավ Պրեմիեր լիգայի հաղթող՝ դառնալով պատմության մեջ առաջին թիմը, որը 4-րդ անգամ անընդմեջ նվաճում է տիտղոսը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում