Իրան

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն որոշակի պահի պետք է վերադարձնի Իրանի սառեցված ակտիվները

1 րոպեի ընթերցում

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն որոշակի պահի պետք է վերադարձնի Իրանի սառեցված ակտիվները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ որոշակի պահի ԱՄՆ-ն ստիպված կլինի վերադարձնել Իրանի սառեցված ակտիվները, հակառակ դեպքում ոչ ոք այլևս դոլարի մեջ ներդրումներ չի կատարի։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, այս մասին Դոնալդ Թրամփը հայտարարել է Ֆրանսիայի Էվիան քաղաքում ասուլիսի ժամանակ։

«Մենք վերցրել ենք նրանց փողը. դա մեր փողը չէ, նրանց փողն է։ Մենք այն սառեցրել ենք որոշակի ժամանակահատվածով։ Կարծում եմ, մենք ստիպված կլինենք վերադարձնել այն։ Եթե մենք այն չվերադարձնենք, ոչ ոք այլևս դոլարում ներդրումներ չի կատարի», - ասել է Թրամփը։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում