Հայաստանի թենիսի կանանց հավաքականը «Բիլի Ջին Քինգի» մրցաշարի մեկնարկում հաղթել է Ադրբեջանին
1 րոպեի ընթերցում

Սան Մարինոյում ընթացող «Բիլի Ջին Քինգի» (կանանց աշխարհի թիմային գավաթ) գավաթի խաղարկության 3-րդ ենթախմբի առաջին տուրում Հայաստանի հավաքականը 3։0 հաշվով հաղթել է Ադրբեջանի հավաքականին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Հայաստանի թենիսի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Մենախաղում հաղթանակ են տարել Անի Ամիրաղյանն (6։0, 6։0) ու Էլինա Ավանեսյանը (6։3, 6։2), իսկ զուգախաղում Մարիա Ազիզյանն ու Ալինա Սողոմոնյանը հաղթել են 6։2, 6։1 հաշվով:
Իսկ Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում ընթացող Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի 2-րդ տուրում Հայաստանի հավաքականը 2։1 հաշվով հաղթել է Սան Մարինոյի հավաքականին:
Հայաստանի թիմի կազմում մենախաղում հաղթանակ է տարել Դավիթ Պողոսյանը, Ավետիք Ղազարյանը վնասվածք է ստացել, իսկ զուգախաղում առավելության են հասել Սամվել Աղայանն ու Միքայել Ավանեսյանը։