Ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանը հոկտեմբերի 30-ին ունի մեկ մասնակից
1 րոպեի ընթերցում

Հայաստանը ներկայացնող ծանրորդները շարունակում են ելույթներն աշխարհի առաջնությունում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ չինական Նինբո քաղաքում ընթացող աշխարհի առաջնությունում հոկտեմբերի 30-ին մրցահարթակ դուրս կգա Եվրոպայի չեմպիոն ու բազմակի մեդալակիր, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Ալեքսանդրա Գրիգորյանը:
57 կգ քաշային ծանրորդների ելույթները կմեկնարկեն Երևանի ժամանակով ժամը 12:00-ին:
Մինչ այս Հայաստանի հավաքականից ելույթ է ունեցել 65 կգ քաշային Գառնիկ Չոլաքյանը, որն ընդհանուր հաշվարկում 18-րդն է: