Սպորտ

Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Գևորգ Թադևոսյանը ըմբշամարտի ԱԱ-ի բրոնզե մեդալը սպասված արդյունք է համարում

1 րոպեի ընթերցում

Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Գևորգ Թադևոսյանը ըմբշամարտի ԱԱ-ի բրոնզե մեդալը սպասված արդյունք է համարում

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Գևորգ Թադևոսյանը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կայացած աշխարհի առաջնության մեդալը թիմային աշխատանքի արդյունք է համարում:

«Ինձ համար այս բրոնզե մեդալը շատ սպասված մեդալ էր: Թեպետ նպատակն աշխարհի առաջնությունում հաղթելն էր, ցավոք, այս անգամ չհաջողվեց: Բավարարվեցի բրոնզե մեդալով, քանի որ սխալներ ունեի գոտեմարտերի ժամանակ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողների հետ զրույցում ասաց Գևորգ Թադևոսյանը:

Վերջինիս խոսքով` ինքը պատրաստ էր թե կիսաեզրափակիչ ու թե բրոնզե մեդալի համար գոտեմարտին: «Անհատական մեդալների թիկունքին միշտ էլ թիմային աշխատանքի արդյունքն է: Ես շնորհակալ եմ ընկերներիս, մարզիչներիս ու յուրաքանչյուրին, ով օգնել է ինձ այս ճանապարհին»,-ասաց նա:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանը նվաճեց երկու մեդալ:  87 կգ քաշային կարգում ԱԱ-ի բրոնզե մեդալակիր դարձավ Գևորգ Թադևոսյանը, իսկ 63 կգ քաշում  աշխարհի չեմպիոն դարձավ Կարեն Ասլանյանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում