Սպորտ

Ծանրորդ Գառնիկ Չոլաքյանը ընդհանուր հաշվարկում 18-րդն է

1 րոպեի ընթերցում

Ծանրորդ Գառնիկ Չոլաքյանը ընդհանուր հաշվարկում 18-րդն է

Հայաստանի առաջին ներկայացուցիչը սկսեց պայքարը Չինաստանի Նինբո քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ազգային թիմի անդամ Գառնիկ Չոլաքյանը հանդես եկավ 65 կգ քաշային ծանրորդների B ենթախմբում։ Չոլաքյանը պոկում վարժությունում հաջողությամբ բարձրացրեց 125 կգ և 130 կգ։ Նա չբարձրացրեց 134 կգ-ը։

Հրում վարժությունում մեր ծանրորդը միայն մեկ հաջող մոտեցում ունեցավ՝ բարձրացնելով 155 կգ։ Նա երկու մոտեցմամբ չբարձրացրեց 161 կգ-ը։

Երկամարտի 285 կգ արդյունքով՝ Չոլաքյանն ընդհանուր հաշվարկում 18-րդն է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում