Սպորտ

Ըմբիշ Գևորգ Թադևոսյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

1 րոպեի ընթերցում

Ըմբիշ Գևորգ Թադևոսյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ, 87 կգ քաշային Գևորգ Թադևոսյանն աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության 87 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի համար գոտեմարտում Գևորգ Թադևոսյանը մրցեց Ուկրաինան ներկայացնող Յարոսլավ Ֆիլչակովի հետ ու հաղթանակի հասավ 1:3 հաշվով:

Հոկտեմբերի 27-ին 63կգ քաշային կարգում աշխարհի չեմպիոն էր դարձել Կարեն Ասլանյանը, որը եզրափակչում հաղթել էր Ադրբեջանի ներկայացուցչին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում