Ծանրամարտի աշխարհի առաջնությունում հոկտեմբերի 28-ին Հայաստանն ունի մեկ մասնակից
1 րոպեի ընթերցում

Հայաստանը ներկայացնող ծանրորդները մեկնարկում են Չինաստանում ընթացող աշխարհի առաջնությունում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ծանրամարտի աշխարհի առաջնության մրցումային երկրորդ օրը՝ հոկտեմբերի 28-ին, Հայաստանն ունի մեկ մասնակից:
65 կգ քաշային կարգի B ենթախմբում հանդես կգա Գառնիկ Չոլաքյանը: Այս ենթախմբի ելույթները կմեկնարկեն Երևանի ժամանակով 12:00-ին:
Այս տարի ծանրամարտի աշխարհի առաջնությունն անցկացվում է Չինաստանի Նինբո քաղաքում։ Առաջնությունը մեկնարկել է հոկտեմբերի 27-ից և կավարտվի նոյեմբերի 8-ին: Այն առաջին վարկանիշային մրցաշարն է 2028 թվականի Օլիմպիական խաղերից առաջ:
Կարդացեք հոդվածը` English