Վազգեն Թևանյանը հաղթանակով մեկնարկեց աշխարհի առաջնությունում
1 րոպեի ընթերցում

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Վազգեն Թևանյանը հաղթանակով մեկնարկեց աշխարհի առաջնությունում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության 65 կգ քաշային կարգի մեկնարկային գոտեմարտում Վազգեն Թևանյանը մրցեց Մոնղոլիայից Զենեեմեդեր Բյամբասուրենի հետ ու առավելության հասավ 9:3 հաշվով: