Սպորտ

Բեռնարդու Սիլվան պաշտոնապես տեղափոխվեց «Ռեալ»

1 րոպեի ընթերցում

Բեռնարդու Սիլվան պաշտոնապես տեղափոխվեց «Ռեալ»

Մադրիդի «Ռեալ»-ը հայտարարել է պորտուգալացի կիսապաշտպան Բեռնարդու Սիլվայի տրանսֆերի մասին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հաղորդագրություն է տարածել «Ռեալ»-ի պաշտոնական կայքը:  Բեռնարդու Սիլվան պայմանագրի ժամկետի ավարտից հետո հեռացել է «Մանչեսթեր Սիթի»-ից և կարիերան կշարունակի Մադրիդում:

Սիլվան և «Ռեալ»-ը պայմանագիր են կնքել մինչև 2028 թվականի ամառը:

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ ֆուտբոլիստի աշխատավարձը «Ռեալ»-ում կկազմի տարեկան 20 մլն եվրո: Անցած մրցաշրջանում կիսապաշտպանը «Մանչեսթեր Սիթի»-ի կազմում անցկացրել է 53 հանդիպում բոլոր մրցաշարերում, խփել է երեք գնդակ և կատարել հինգ գոլային փոխանցում: 2017 թվականից անգլիական ակումբում հանդես գալու ընթացքում նա նվաճել է 19 տիտղոս, այդ թվում ՝ ԱՊԼ-ի և Չեմպիոնների լիգայի վեց տիտղոս:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում