Հայտնի է «Նոա»-ի մրցակիցը Կոնֆերենցիաների լիգայի երկրորդ փուլում
1 րոպեի ընթերցում

Հայաստանի գավաթի խաղարկության հաղթող Երևանի «Նոա»-ի մրցակիցը Կոնֆերենցիաների լիգայի երկրորդ փուլում հայտնի է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Նոա»-ն Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում կմրցի մոլդովական «Զիմբրու»-ի հետ: Հանդիպումները կկայանան հուլիսի 23-ին և 30-ին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Փյունիկ»-ը Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլում կմրցի Մալթայի «Մարսաշլոկ»-ի հետ: «Ալաշկերտ»-ի մրցակիցը կլինի ղազախական «Ելիմայ»-ը:
ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում կայացած վիճակահանության արդյունքում Հայաստանի առաջնության 2025/26 մրցաշրջանի հաղթող «Արարատ-Արմենիա»-ի մեկնարկային մրցակիցը Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում կլինի լատվիական «Ռիգա»-ն: