Մունդիալ-2026. Պորտուգալիան չկարողացավ հաղթել Կոնգոյին
1 րոպեի ընթերցում

Հյուսթոն, ԱՄՆ
Մարզադաշտ «Հյուսթոն»
K խումբ, առաջին տուր
Պորտուգալիա-Կոնգո` 1:1
Ընթացիկ աշխարհի առաջնության ֆավորիտ թիմերից մեկը` Պորտուգալիայի ընտրանին, սկսեց պայքարը «Մունդիալ-2026»-ում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` խաղի մեկնարկից ընդամենը 5 րոպե անց Պորտուգալիան բացեց հանդիպման հաշիվը: Գոլի հեղինակ դարձավ Ժոաու Նևեշը: Առաջին կեսի վերջնամասում Կոնգոն կարողացավ վերականգնել հաշվի հավասարությունը: Գոլն իր ակտիվում գրանցեց Յանե Վիսան: Այս գոլը Կոնգոյի հավաքականի աշխարհի առաջնությունների ժամանակ խփած առաջին գոլն էր:
