Արամ Ավագյանը պրոֆեսիոնալ ռինգում հաջորդ մենամարտը կանցկացնի Հայաստանում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բռնցքամարտի հավաքականի անդամ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արամ Ավագյանը հաջորդ մենամարտը կանցկացնի Հայաստանում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ավագյանը: «Մենամարտս կկայանա Հայաստանում` Ծաղկաձորում: Սակայն մրցակիցս հայտնի չէ: Հստակ չեմ կարող ասել, բայց հնարավոր է, որ մենամարտեմ կրկին Եվգենի Սմիռնովի հետ»,-ասաց Ավագյանը:
Սեպտեմբերի 21-ին Մոսկվայում տեղի ունեցած պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում ռինգ դուրս եկավ նաեւ հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արամ Ավագյանը: Մեր մարզիկը մրցեց ռուս ուժեղագույն բռնցքամարտիկներից մեկի՝ Եվգենի Սմիռնովի հետ: Մրցավաների որոշմամբ մենամարտն ավարտվեց ոչ-ոքի արդյունքով: Այսպիսով, Ավագյանն 8 անընդմեջ հաղթանակներից հետո ոչ-ոքի է ավարտում մենամարտն ու պահպանում WBC Internationl Silver գոտին: