«Մունդիալ-2018»-ից առաջ. Խորվաթիան` պատմություն կերտելու ճանապարհին

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խորվաթիայի ֆուտբոլի ազգային թիմը ֆուտբոլի 21-րդ առաջնությունում կարող է լինել առաջնության բացահայտնումներից մեկը` թիմ, որը միավորված խաղով հաղթում է և պատմություն կերտում սեփական երկրի համար:

Պատմական ակնարկ…

Հարավսլավիայի անկումից հետո խորվաթները կարողացան ստեղծել այնպիսի հավաքական, որն 1998 թվականի աշխարհի առաջնության ժամանակ հավասարի իրավունքով դաշտ մտավ ֆավորիտների հետ: Ֆրանսիայում կայացած աշխարհի առաջնության կիսաեզրափակչում խորվաթները զիջեցին ապագա չեմպիոն Ֆրանսիայի հավաքականին, սակայն երրորդ տեղի համար պայքարում 2-1 հաշվով հաղթեցին Նիդեռլանդների ընտրանուն: 1990 թվականից ի վեր, երբ կազմավորվեց Խորվաթիայի ազգային թիմը, այն որակավորման փուլն առաջին անգամ հաղթահարեց միայն 1998-ին: Հենց այդ`1998 թվականն էր, որ բարեբեր եղավ եվրոպացիների համար: Խմբային փուլում զբաղեցնելով երկրորդ տեղը` խորվաթները հաղթանակներ տոնեցին Ջամայկայի, Ճապոնիայի, Արգենտինայի, Ռումինիայի և Գերմանիայի հզորագույն թիմերի նկատմամբ: 1996 և 2008 թվականների Եվրոպայի առաջնություններում Խորվաթիայի հավաքականը Հին աշխարհի չորրորդ լավագույն թիմն էր:

Խորվաթներին հաջողվեց մասնակցել նաև 2002 թվականին Հարավային Կորեայում և Ճապոնիայում կայացած աշխարհի առաջնությանը, որտեղ, սակայն, նրանց չհաջողվեց հաղթահարել խմբային փուլը, զիջեցին Մեքսիկայի և Իտալիայի հավաքականներին: Խորվաթները վերադարձան մունդիալ, սակայն դարձյալ անկարող եղան դուրս գալ խմբային փուլից:2010 թվականին Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունում անցկացված աշխարհի առաջնությանը խորվաթները չմասնակցեցին: Իսկ ահա 2014 ԱԱ-ին խորվաթներն A խմբում էին, սակայ գրավեցին երրորդ տեղը և դուրս մնացին հետագա պայքարից:

Ճանապարհ դեպի Ռուսաստան…

Դեպի աշխարհի առաջնություն տանող ճանապարհին Խորվաթիայի հավաքականը որակավորման փուլն անցավ եվրոպական գոտու I խմբով: 10 խաղերից հավաքելով 20 միավոր եվրոպացիները գրավեցին խմբում երկրորդ տեղը և ստիպված մասնակցեցին անցումային խաղերին: Հաղթելով Հունաստանի հավաքականին երկու խաղերի ընդհանուր 4:1 հաշվով` Խորվաթիան իրավունք ստացավ մասնակցելու Ռուսաստանի ԱԱ-ին:

Խումբը, հնարավորությունները, մրցակիցները…

Խորվաթիայի հավաքականը D խմբի ֆավորիտն է միայն Արգենտինայի ընտրանուց հետո: Խորվաթներ ավելի բարձրակարգ են քան նիգերիացիները և իսլանդիացիները, բայց ֆուտբոլն այն խաղն, որտեղ 90 րոպեից հետո հաղթում են նրանք, ովքեր անսահման են հավատում և հավատում են մինչև վերջ: Խորվաթիան մունդիալի առաջին հանդիպումը կանցկանցի հունիսի 16-ին մրցելով Նիգերիայի հետ: Խաղը կկայանա Կալինիգրադում: Հունիսի 21-ին կլինի Արգենտինա-Խորվաթիա հանդիպումը, իսկ խմբի վերջին խաղում` հունիսի 26-ին, խորվաթները կփորձեն գերազանցել Իսլանդիային:

Հավաքականը…

Խորվաթիայի հավաքականը Ռուսաստան կմեկնի հետևյալ կազմով` Դարպասապհներ․Դանիել Սուբաշիչ («Մոնակո»), Լովրե Կալինիչ («Գենտ»), Դոմինիկ Լիվակովիչ («Դինամո» Զ․): Պաշտպաններ․Վեդրան Չորլուկա («Լոկոմոտիվ»), Դոմագոյ Վիդա («Բեշիկթաշ»), Իվան Ստրինիչ («Սամպդորիա»), Դեյան Լովրեն («Լիվերպուլ»), Շիմե Վրսալկո («Աթլետիկո»), Յոսիպ Պիվարիչ («Դինամո» Կ,), Տին Եդվայ («Բայեր»), Մատեյ Միտրովիչ («Բրյուգե»), Դույե Չալետա Ցար («Զալցբուրգ»): Կիսապաշտպաններ․Լուկա Մոդրիչ, Մատեո Կովաչիչ (երկուսն էլ՝ «Ռեալ» Մ․), Իվան Ռակիտիչ («Բարսելոնա»), Միլան Բադել («Ֆիորենտինա»), Մարսելո Բրոզովիչ («Ինտեր»), Ֆիլիպ Բրադարիչ («Ռիեկա»): Հարձակվողներ․Մարիո Մանջուկիչ («Յուվենտուս»), Իվան Պերիշիչ («Ինտեր»), Նիկոլա Կալինիչ («Միլան»), Անդրեյ Կրամարիչ («Հոֆենհայմ»), Մարկո Պյացա («Շալկե»), Անտե Ռեբիչ («Այնտրախտ»):

Ազգային ընտրանու մարզիչը Զլատկո Դալիչն է, ով նախկինում հանդես է եկել Խորվաթիայի ազգային թիմում: Վերջինս թիմը մարզում է 2017 թվականից: Եվրոպական մի շարք գրանդ ակումբների ֆուտբոլիստներ ինչպիսին են Մանջուկիչը, Մոդրիչը, Կովաչիչը, Պերիշիչը, Ռակիչտիչը իրենց վրա վերցնելով խաղը ընդունակ են հաղթահարելու խմբային փուլի արգելքը:

Խորվաթիայի ազգային թիմը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում 18-րդ տեղում է:

Կազմեց Վարվառա Հայրապետյանը

A խումբ

Ռուսաստան

Ուրուգվայ

Եգիպտոս

Սաուդյան Արաբիա

B խումբ

Պորտուգալիա

Իսպանիա

Իրան

Մարոկկո

C խումբ

Ֆրանսիա

Ավստրալիա

Պերու

Դանիա

D խումբ

Արգենտինա

Հայերեն

ԱՄՆ պետքարտուղարը շնորհավորել է Հայաստանի անկախության 35-ամյակը

ՆԳ նախարարությունը ներկայացրել է Հայաստանի թվային անձնագիրը

Երևանում ավտոբուսային երթուղիները սեպտեմբերի 21-ին աշխատում են փոփոխված ուղղություններով

Սա մեր ձեռքբերումների անվիճելի գագաթնակետն է. Ռուբեն Ռուբինյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության տարեդարձի առթիվ

Քաղաքացիները շնորհավորում են Հայաստանի Անկախության օրվա առթիվ

Հայաստանի Հանրապետությունում «Հարատև պետություն» խորագրով նշվում է անկախության 35-ամյակը

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Արտաշիսյան փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը հարակից շենքեր

Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետը ներկա է գտնվել Շատջրեքի նորակառույց դպրոցի բացմանը և այցելել «Փռի» փառատոն

Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Մահացել է փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը