ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական Միթչելը կայցելի Վրաստան
1 րոպեի ընթերցում
![ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական Միթչելը կայցելի Վրաստան](http://armenpress.am/resized/480/static/news/b/2018/04/931635.jpg)
ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի պետքարտուղարի՝ Եվրոպայի եւ Եվրասիայի գործերով օգնական Ուես Միթչելը հաջորդ շաբաթ կայցելի Վրաստան եւ Ուկրաինա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Պետդեպարտամենտը:
Բրյուսելում ՆԱՏՕ-ի նախարարական հանդիպումից հետո, որը կկայանա ապրիլի 27-ին, Միթչելը կայցելի Վրաստան, ուղեւորության ստույգ ամսաթիվը չի նշված: Սպասվում Է, որ Թբիլիսիում նա հանդես կգա «Վրաստանի հյուսիսատլանտյան ձգտումների» աջակցությամբ:
Նախատեսվում Է, որ Կիեւ այցը կկայանա մայիսի 1-3-ին: Այստեղ Միթչելը կպաշտպանի Ուկրաինայի ինքնիշանությունը եւ վերստին կհորդորի երկրի կառավարությանը՝ բարեփոխումներ իրականացնել, նշել են Պետդեպում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: