Միջազգային

ԱՄՆ սենատոր Էդուարդ Մարքեյը Հայոց ցեղասպանության ճանաչումն իրենց բարոյական պարտքն է համարում

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ սենատոր Էդուարդ Մարքեյը Հայոց ցեղասպանության ճանաչումն իրենց բարոյական պարտքն է համարում

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ սենատոր Էդուարդ Մարքեյը խոստանում է չդադարեցնել պայքարը Սենատում, քանի դեռ Հայոց ցեղասպանությունը ամբողջությամբ և պատշաճ կերպով չի ճանաչվել:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին սենատորը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցի կապակցությամբ:

«Ամեն տարի այս օրը մենք հարգում ենք 1.5 միլիոն հայերի հիշատակը, ովքեր դաժանաբար սպանվել են Հայոց ցեղասպանության ժամանակ: Մեր բարոյական պարտականությունն է ամբողջապես ու պատշաճ կերպով ճանաչել ցեղասպանությունը, քանի որ չափազանց երկար ժամանակ ենք ապրել այդ պարտականությամբ: Հռոմի պապը իրավացիորեն Հայոց ցեղասպանությունը անվանել է «20-րդ դարի առաջին ցեղասպանություն»՝ արդարացիորեն հայտարարելով, որ մեր պարտքն է հարգել նրանց հիշատակը, ովքեր մահացան: Ես չեմ դադարի պայքարել ԱՄՆ սենատում մինչև մենք ամբողջությամբ չիրագործենք այդ պարտականությունը, որպեսզի մեկընդմիշտ հստակ և միանշանակ եզրահանգում կատարվի, որ մեր ազգը հանդուրժողականության և ազատության մոդել է ամբողջ աշխարհում»,-ասված է հայտարարության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում