Քաղաքականություն

Կիևում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված ոգեկոչման արարողություն

1 րոպեի ընթերցում

Կիևում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված ոգեկոչման արարողություն

Կիևում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման արարողություն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Ուկրաինայի հայերի միությունը։

Միջոցառմանը ներկա են գտնվել Կիևի հայ համայնքի, Ուկրաինայի հայերի միության ներկայացուցիչներ, Հայ առաքելական եկեղեցու հոգևորականներ՝ եպիսկոպոս Մարկոս ​​Հովհաննիսյաննի գլխավորությամբ, ուկրաինական եկեղեցիների ներկայացուցիչներ, Հայաստանի ու բարեկամ երկրների դեսպանատների դիվանագետներ։

Միջոցառումը տեղի է ունեցել Կիևի կենտրոնում 20-րդ դարում ուկրաինացի և հայ ժողովուրդների զոհերի հիշատակին տեղադրված խաչքարի մոտ։

Ըստ տեղեկությունների՝ ոգեկոչման միջոցառումներ տեղի են ունեցել նաև Ուկրաինայի բազմաթիվ շրջաններում, որտեղ թույլ է տվել ռազմական իրավիճակը։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում