Քաղաքականություն

Կանադայի մի շարք քաղաքներում Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված բազմաթիվ միջոցառումներ են անցկացվել

1 րոպեի ընթերցում

Կանադայի մի շարք քաղաքներում Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված բազմաթիվ միջոցառումներ են անցկացվել

Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի շրջանակներում՝ Կանադայում ՀՀ դեսպանության շենքի առջև՝ «Անմահ Հայաստան» հուշարձանի մոտ, կանադահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբգար եպիսկոպոս Հովակիմյանի հանդիսապետությամբ մատուցվել է ոգեկոչման կարգ՝ ի հիշատակ 1915-1923թթ. Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն սրբադասված նահատակների։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են Կանադայում ՀՀ դեսպանությունից։

Նշվում է, որ տեղի է ունեցել նաև ծաղկեպսակների զետեղման արարողություն։

Միջոցառումներին ներկա են գտնվել նաև Հայ առաքելական և կաթողիկե եկեղեցիների հոգևոր հայրեր, Հնչակյան, Ռամկավար ազատական կուսակցությունների, Թեքեյան կենտրոնի, Պոլսահայ միության ներկայացուցիչները, ինչպես նաև Կանադայի հայ համայնքի այլ անդամներ։

Հաղորդվում է, որ նույն օրն անցկացվել է նաև ջահերով երթ-մոմավառություն դեպի «Անմահ Հայաստան» հուշարձան: Օտտավայի Սուրբ Մեսրոպ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Դավիթ քահանա Մարգարյանը կարդացել է հիշատակի աղոթք։

Դեսպանության փոխանցմամբ՝ հիշատակի բազմաթիվ միջոցառումներ են անցկացվել և դեռ անցկացվելու են Օտտավայում, Տորոնտոյում, Մոնրեալում և Կանադայի այլ քաղաքներում։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում