Քաղաքականություն

Կանադայի ԱԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

1 րոպեի ընթերցում

Կանադայի ԱԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Կանադայի արտաքին գործերի նախարար Անիտա Անանդը, որը վարչապետ Մարկ Քարնիի գլխավորած պատվիրակության կազմում ժամանել է Երևան, այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Կանադայի ԱԳ նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին՝ ծաղիկներ խոնարհելով անմար կրակի մոտ։

Անիտա Անանդը նաև շրջայց է կատարել Հայոց ցեղասպանության թանգարանում։

Այցի ընթացքում Անանդին ուղեկցել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։

Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի գլխավորած պատվիրակությունը մայիսի 3-ին ժամանել է Երևան։ Կանադայի վարչապետը մայիսի 4-ին կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում