Միջազգային

Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Դոնալդ Թրամփին

1 րոպեի ընթերցում

Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Դոնալդ Թրամփին

ԵՐԵՎԱՆ, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնական կայքը, Պուտինը շնորհավորական ուղերձում համոզմունք է հայտնել, որ ներկայիս բարդ միջազգային իրավիճակում ռուս-ամերիկյան կառուցողական երկխոսության ստեղծումը հատկապես պահանջված է` աշխարհում ռազմավարական կայունության ամրապնդման և գլոբալ մարտահրավերներին ու սպառնալիքներին օպտիմալ պատասխաններ գտնելու համար:

Ռուսաստանի ղեկավարը կարևորել է հավասարության և փոխադարձ հարգանքի սկզբունքները` որպես Մոսկվայի եւ Վաշինգտոնի հարաբերությունների զարգացման հիմք:

«Դա թույլ կտա մեզ առաջ շարժվել պրագմատիկ համագործակցություն կառուցելու համար` ուղղված երկարաժամկետ հեռանկարին»,- ընդգծել է նա:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում