Սիրիայի հարցով ՄԱԿ-ի բանագնացի հետ հանդիպման ժամանակ Արամ Ա-ն ներկայացրել է ճգնաժամի լուծման իր տեսակետը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը հոկտեմբերի 20-ին շուրջ մեկ ժամ տևողությամբ հանդիպում է ունեցել Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրայի հետ:

Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Կիլիկիո կաթողիկոսության պաշտոնական կայքից: Սիրիայում տիրող ընդհանուր իրավիճակի ու վերջին զարգացումների շուրջ տեղեկությունների և տեսակետների փոխանցումից հետո Վեհափառ Հայրապետը ներկայացրել է սիրիական հարցի խաղաղ լուծման իր պատկերացումը: Առաջին հերթին Նորին Սրբությունը շեշտել է սիրիական տագնապին քաղաքական լուծում տալու անհրաժեշտությունը` հիշեցնելով, որ նման տագնապներին մնայուն ու ամբողջական լուծում չի կարելի տալ միայն զինվորական միջամտությամբ: Քաղաքական լուծումը ենթադրում է քաղաքական գործընթաց` մասնակցությամբ խաղաղ լուծման հանձնառու բոլոր կողմերի: Նման գործընթացին կողմերը պետք է մասնակցեն առանց նախապայմանների, որովհետև վերջին խոսքը պատկանում է ժողովրդին: Ապա Նորին Սրբությունն դե Միստուրային առաջարկել է պատրաստել կողմերին նման հանձնառության մղող ու քաղաքական գործընթացի հստակ ուղղություն տվող քարտեզ` հատուկ ուղեգծով ու ժամանակացույցով:

Վեհափառ Հայրապետը ՄԱԿ-ի բանագնացին նաև հիշեցրել է, որ, բնականաբար, նման նախաձեռնության համար անհրաժեշտ է ունենալ միջազգային ու շրջանային ուժերի օրհնությունը: Շարունակելով իր տեսակետը` Նորին Սրբությունը նշել է, որ ծրագիրն ավելի հնարավոր կդառնա ընդհանուր զինադադարի և արտաքին ռազմական օժանդակությունների դադարեցման և շրջաններում ապահովության հաստատման դեպքում: Արամ Ա-ն առաջարկել է սկսել Հալեպից` նկատի ունենալով քաղաքի քրիստոնյա-իսլամ նկարագիրը և պատմական կարևորությունը:

ՄԱԿ-ի բանագնացը համաձայնել է Վեհափառի պատկերացումների և առաջարկների հետ, միաժամանակ իր մտահոգությունն է հայտնել որոշ կողմերի մոտեցման, ինչպես նաև արտաքին կողմերի հետապնդած նպատակների վերաբերյալ: Նա համաձայնել է, որ Հալեպը դառնա առաջին հանգրվանը Սիրիայի ճգնաժամը քաղաքական լուծման առաջնորդող գործընթացին: Դե Միստուրան նշել է, որ, դժբախտաբար, արտաքին որոշ կողմեր պատճառ են հանդիսացել, որ ամիսներ առաջ Հալեպի համար պատրաստած իր ծրագիրը ձախողվի:

Վեհափառ Հայրապետը հիշեցրել է, որ հայ համայնքը Սիրիայի կարևոր քրիստոնյա համայնքներից մեկն է: Նա անհրաժեշտ տեղեկություններ է փոխանցել հայ համայնքի ու հատկապես Հալեպում նրա դիմագրաված դժվարությունների մասին:

Հայերեն

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Երևանում երկրորդ անգամ կազմակերպված «Աղոթքի նախաճաշ» միջոցառմանը

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին պարտվեց Կիպրոսին

ԱՀԿ-ն հայտնել է աշխարհում կյանքի միջին տևողության աճի մասին

Վարչապետ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին

Անահիտ Ավանեսյանը տեսակցել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կնոջը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը Pacific Council-ի պատվիրակությանը ներկայացրել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացումները

ՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ դեսպանը

ՀՀ ԱԱԾ-ն ևս մեկ անգամ հավաստիացրել է՝ Հայաստանի սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայողը միայնակ է եղել

G7-ի երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզի նեղուցով նավարկության ազատությունը

Չինաստանում երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո