ՉԺՀ-ն Էբոլայի դեմ փորձարարական պատրաստուկ Է ուղարկել Աֆրիկա

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էբոլայի դեմ փորձարարական դեղամիջոց արտադրած չինական ընկերությունը աֆրիկյան երկրներ է ուղարկել JK-05 պատրաստուկի մի քանի հազար չափաբաժին՝ մահացու վտանգավոր տենդի դեմ պայքարելու համար, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Reuters գործակալությանը:

Սկզբնապես պատրաստուկը կօգտագործվի տարածաշրջանում աշխատող չինացի բժիշկների կողմից՝ վիրուսով վարակվելու դեպքում, հետագայում պլանավորվում են կլինիկական փորձարկումներ, այդ թվում եւ աֆրիկացի հիվանդների վրա, գործակալությանը հայտնել է Sihuan Pharmaceutical Holdings Group Ltd չինական դեղագործական ընկերության գլխավոր տնօրենի օգնական Հո Ցայսյանը:

Բուժաշխատողներն արդեն իրենց հետ վերցրել են պատրաստուկը, չինացի բժիշկների վարակվելու դեպքում այն կարելի կլինի օգտագործել»,-ասել Է նա:

JK-05 փորձարարական պատրաստուկը մշակվել Է Չինաստանի Ռազմական բժշկության ակադեմիայի կողմից արտակարգ հանգամանքներում երկրի բանակի կողմից դրա օգտագործման համար: Այժմ Sihuan դեղագործական ընկերությունը ձգտում Է հասնել շուկային դեղամիջոցի մատակարարման:

«Այժմ մենք կլինիկական փորձարկումների պլան ենք մշակում եւ չենք բացառում դրանցում աֆրիկացի հիվանդների ներգրավման հնարավորությունը»,-հավելել Է Հո Ցայսյան, ճշտելով, որ Ասիայում կամ Չինաստանում Էբոլայով վարակվելու ցանկացած դեպք կարագացնի JK-05-ը շուկա հանելը:

Գործակալությունը նշում Է, որ Աֆրիկայում ապրում են շուրջ 1 միլիոն չինացիներ, որոնցից մոտավորապես 10 հազարը՝ Լիբերիայում, Սիեռա Լեոնեում եւ Գվինեայում, որտեղ Էբոլա վիրուսը հատկապես արագ Է տարածվում: Առողջապահության համաշխարհային կազմակերպության վերջին տեղեկատվության համաձայն՝ ներկայում այդ վիրուսով վարակվածների թիվը 9 հազար 814 Է, շուրջ 4,5 հազար մարդ մահացել Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հայերեն

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում