Միջազգային

Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը Սպիտակ տանը հանդիպել է Օբամայի հետ

1 րոպեի ընթերցում

Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը Սպիտակ տանը հանդիպել է Օբամայի հետ

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ առաքելական եկեղեցու Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը ԱՄՆ Սպիտակ տանը մասնակցել է Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի հետ Մերձավոր Արևելքի հոգևոր առաջնորդների հանդիպմանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը:

Հանդիպման ժամանակ Օբաման ընդգծել է, որ ԱՄՆ-ն ընդունում է տարածաշրջանում քրիստոնյա համայնքների ունեցած պատմական դերը և քրիստոնյաներին ու այլ կրոնական փոքրամասնություններին պաշտպանելու կարևորությունը: Նա վերահաստատել է Իրաքում և Սիրիայում ահաբեկչական գործողություններ ծավալող իսլամիստների դեմ պայքարելու ԱՄՆ հանձնառությունը: Միացյալ Նահանգների նախագահն ասել է, որ ԱՄՆ-ն իսլամիստների դեմ պայքարում կաշխատի տարածաշրջանի իր գործընկերների հետ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում