Associated Press-ի տնտեսական բաժնի լուրերը հուլիսից կարտադրի ռոբոտը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան Associated Press լրատվակական գործակալության լուրերի մի հատվածը հուլիսից կսկսի արտադրվել հատուկ ռոբոտի միջոցով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին լրատվական գործակալության բլոգում տեղեկացրել է Associated Press-ի ԶԼՄ-ների հետ կապի տնօրեն Պոլ Կոլֆորդը:Լուրերը, որոնք ստեղծելու է ռոբոտը, առնչվելու են բիզնեսի հատուկ թեմատիկային: Դրանք լինելու են եկամուտների վերաբերյալ զեկույցներին առնչվող լուրեր` բաղկացած 150-300 բառից: «Նախկին 300 նյութի փոխարեն, որոնք գրվում էին ձեռքով, մենք կկարողանանք Միացյալ Նահանգներում գտնվող կազմակերպություններին ավտոմատ կերպով մատուցել 4 հազար 400-ը»,- նշել է գործակալության գլխավոր խմբագիր Լոու Ֆերրարան` հավելելով, որ այդպիսով իր աշխատողները կկարողանան խնայել ժամանակը լրագրողական այլ հետաքննություն իրականացնելու համար: Միաժամանակ Ֆերրարան ընդգծել է, որ ռոբոտի օգտագործումը լուրերի ստեղծման ժամանակ պատճառ չի դառնա աշխատողների կրճատման համար:

Associated Press-ը միակ լրատվական գործակալությունը չէ, որ ունի ռոբոտ-լրագրողների օգտագործման պրակտիկա: Ավտոմատացված տարբերակով լուրեր ստեղծելու փորձառություն արդեն իսկ ունեն The New York Times-ը և LA Times-ը:

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում