Հարավաֆրիկայն Հանրապետությունը պաշտպանում Է ԲՌՀՉՀ-ի երկրների միասնական արժույթի ստեղծման գաղափարը. Mail & Guardian

3 րոպեի ընթերցում

ՄՈՍԿՎԱ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Աֆրիկայի Հանրապետությունը (ՀԱՀ) պաշտպանում Է փոխադարձ առեւտրի սպասարկման համար ԲՌՀՉՀ-ի (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան եւ ՀԱՀ) երկրների միասնական արժույթի ստեղծման գաղափարը՝ չդիմելով եվրոյին կամ դոլարին: Այդ մասին գրել Է հարավաֆրիկյան Mail & Guardian թերթը՝ վկայակոչելով ՀԱՀ-ի առեւտրի եւ արդյունաբերության նախարար Ռոբ Դեւիսի հարցազրույցը:

ԲՌՀՉՀ-ի երկրներին բաժին Է ընկնում միջազգային պահուստների կեսը, ընդ որում, որ ԱՄՆ-ի եւ Եվրոպայի համանման ցուցանիշները նվազում են, նշել Է թերթը:

Առաջին անգամ միասնական արժույթի գաղափարը հնչել Է 2011 թվականի ապրիլին ՉԺՀ-ի նախաձեռնությամբ: Մինչդեռ նման նախաձեռնությունը կարող Է դժգոհություն հարուցել եվրոգոտու ճգնաժամի պայմաններում, որը կասկածի տակ Է դրել միասնական արժույթի կիրառման ճշտությունն առանց միասնական հարկա-բյուջետային վերահսկողության:

Դեւիսի խոսքով՝ փոխարկելի արժույթների այլընտրանքն առաջնահերթություն Է ԲՌՀՉՀ-ի համար: «Օրակարգի գլխավոր հարցերից մեկը մեր միջեւ առեւտուրն Է՝ առանց երրորդ երկրների արժույթներին եւ դոլարի ու եվրոյի նման փոխարկելի արժութներին դիմելու, որոնց փոխարժեքները մեծ անկայունություն են ցուցաբերում»,- նշել Է Դեւիսը:

Չնայած այն հանգամանքին, որ միասնական արժույթի սահմանումը «երկարաժամկետ ծրագիր» Է, Դեւիսը նշել Է, որ կարող Է ձեռք բերվել ժամանակավոր «հաշվանցումային համաձայնություն», որպեսզի ԲՌՀՉՀ-ում դոլար եւ եվրո չօգտագործվի առեւտրի բնագավառում: Դեւիսը չի ճշտել, թե ենթադրվում Է արդյոք ստեղծել միասնական արժույթ թե որպես միասնական արժույթ օգտագործել ԲՌՀՉՀ-ի երկրների արժույթներից մեկը: Պեկինը չի թաքցնում իր այն պլանները, որ չինական յուանը փոխարինելու գա դոլարին՝ որպես համաշխարհային արժույթի:

Միասնական արժույթի վերաբերյալ առաջարկությունները կքննարկվեն ԲՌՀՉՀ-ի գագաթնաժողովում, որը տեղի կունենա 2012 թվականին Հնդկաստանում:

Այս ուղղությամբ որաշակի քայլեր ԲՌՀՉՀ-ի երկրները կատարել են, երբ 2011 թվականի հոկտեմբերին դրանց ֆոնդային սակարանները համաձայնագիր կնքեցին խաչաձեւ ցանկագրման (քրոս-լիստինգի) մասին. ԲՌՀՉՀ-ի դերիվատիվների միագումար կապիտալացումը գնահատվում Է 9 միլիարդ դոլար:

Մի շարք վերլուծաբանների կարծիքով՝ ԲՌՀՉՀ-ի երկրների միասնական արժույթն օգտակար կլինի, քանի որ փոխադարձ առեւտրի բնագավառում կթուլացնի կախվածությունը դոլարից եւ եվրոյից, բայց դրանցից լիովին հրաժարվելու համար կարող Է շատ ժամանակ պահանջվել:

Միասնական արժույթի հակառակորդները նշում են, որ ԲՌՀՉՀ-ի երկրների միջեւ, ամբողջությամբ վերցված, չկա պաշտոնական առեւտրական համաձայնագիր, եւ միասնական արժույթի մասին խոսակցությունները վաղաժամ են:

Հայերեն

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում