Աֆրիկյան միության գագաթնաժողովում քննարկվում Է Աֆրիկայի Միացյալ Նահանգներ ստեղծելու հարցը

2 րոպեի ընթերցում

ՆԱՅՐՈԲԻ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կիրակի Ադիս Աբեբայում բացված Աֆրիկյան միության գագաթնաժողովում քննարկվում Է Աֆրիկայի Միացյալ Նահանգներ ստեղծելու հարցը: Այդ թեման, ինչպես նշում են դիտորդները, կարող Է տիրապետող դառնալ Սեւ մայրցամաքի երկրների ղեկավարների հանդիպմանը, նկատի առնելով այն, որ Աֆրիկյան միության ներկայիս նախագահը Լիբիայի ղեկավար Մուամար Քադաֆին Է՝ աֆրիկյան երկրների միավորման առավել ակտիվ կողմնակիցներից մեկը: Աֆրիկյան գագաթնաժողովի գլխավոր թեման այս անգամ հնչում Է այսպես՝ «Տեղեկատվական տեխնոլոգիաներն ու կապը Աֆրիկայում. մարտահրավերներն ու զարգացման հեռանկարները»: Կազմակերպիչների կարծիքով՝ սա մայրցամաքի համար շատ կարեւոր հիմնախնդիր Է, քանի որ այդ բնագավառում Աֆրիկան ի տարբերություն մնացյալ աշխարհի, բավարար առաջընթաց չի արձանագրել: Գագաթնաժողովին մասնակցում են 51 աֆրիկյան երկրների պետությունների ու կառավարությունների ղեկավարներ, ինչպես նաեւ Պաղեստինյան ազգային վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբասը, Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ամր Մուսան, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը եւ մի շարք գործընկեր երկրների արտգործնախարարներ: Աֆրիկյան միությունն ստեղծվել Է 1963 թվականին: Նրա մեջ մտնում Է 53 պետություն: Կազմակերպության նախորդ գագաթնաժողովն անցյալ տարվա օգոստոսին տեղի Է ունեցել Լիբիայում եւ նվիրված Էր մայրցամաքի հակամարտություններին:

Հայերեն

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում