Ալեքսանդր Լուկաշենկոն հանձնարարել Է մշակել Բելառուսի և Ռուսաստանի Միութենական պետության Սահմանադրական ակտի նախագծի այլընտրական տարբեր

1 րոպեի ընթերցում

ՄԻՆՍԿ, 2 ՀՈՒԼԻՍԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հանձնարարել Է մշակել Բելառուսի և Ռուսաստանի Միութենական պետության Սահմանադրական ակտի նախագծի այլընտրական տարբերակ: Ինչպես հաղորդել Է պետության ղեկավարի մամլո ծառայությունը, Սահմանադրական ակտի նախագծի նախապատրաստման բելառուսա-ռուսաստանյան հանձնաժողովի համանախագահ Վադիմ Պոպովի և Բելառուսի Սահմանադրական դատարանի նախագահ Գրիգորի Վասիլևիչի հետ կայացած հանդիպման ժամանակ Ալեքսանդր Լուկաշենկոն հաղորդել Է, որ աշխատանքային խմբին հանձնարարել Է մշակել Միութենական պետության Սահմանադրական ակտի նախագծի այլընտրական տարբերակ: Բելառուսական կողմը այն Ռուսաստանին կառաջարկի, եթե չընդունի համատեղ հանձնաժողովի նախապատրաստած նախագիծը: «Դա պետք Է լինի մեր տեսակետը Բելառուսի և Ռուսաստանի Միության ապագայի վերաբերյալե,- ասել Է նախագահը: Նրա խոսքերով, աշխատանքի ավարտվելուց հետո, իսկ այն կտևի մինչև սեպտեմբեր, այդ տարբերակը կհրապարակվի, որպեսզի հանրապետության քաղաքացիները կարողանան ծանոթանալ դրան:

Հայերեն

ՀՀ ԶՈՒ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» գերժամանակակից հրետանային միջոցով

Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք մարդ տեղափոխվել է բժշկական կենտրոն

Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին

ՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է Բռնության դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված իրազեկման հանդիպմանը

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն