ՄԻՆՍԿ, 2 ՀՈՒԼԻՍԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն
հանձնարարել Է մշակել Բելառուսի և Ռուսաստանի Միութենական պետության
Սահմանադրական ակտի նախագծի այլընտրական տարբերակ:
Ինչպես հաղորդել Է պետության ղեկավարի մամլո ծառայությունը,
Սահմանադրական ակտի նախագծի նախապատրաստման բելառուսա-ռուսաստանյան
հանձնաժողովի համանախագահ Վադիմ Պոպովի և Բելառուսի Սահմանադրական դատարանի
նախագահ Գրիգորի Վասիլևիչի հետ կայացած հանդիպման ժամանակ Ալեքսանդր
Լուկաշենկոն հաղորդել Է, որ աշխատանքային խմբին հանձնարարել Է մշակել
Միութենական պետության Սահմանադրական ակտի նախագծի այլընտրական տարբերակ:
Բելառուսական կողմը այն Ռուսաստանին կառաջարկի, եթե չընդունի համատեղ
հանձնաժողովի նախապատրաստած նախագիծը:
«Դա պետք Է լինի մեր տեսակետը Բելառուսի և Ռուսաստանի Միության ապագայի
վերաբերյալե,- ասել Է նախագահը: Նրա խոսքերով, աշխատանքի ավարտվելուց հետո,
իսկ այն կտևի մինչև սեպտեմբեր, այդ տարբերակը կհրապարակվի, որպեսզի
հանրապետության քաղաքացիները կարողանան ծանոթանալ դրան: