Մոսկվան պատրաստ է լսել Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի նոր նախաձեռնությունները. Զախարովա

2 րոպեի ընթերցում

Մոսկվան պատրաստ է լսել Վաշինգտոնի նոր նախաձեռնություններն Ուկրաինայի շուրջ, սակայն ամերիկացի ներկայացուցիչների հետ նոր հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություններ չկան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Իզվեստիա» թերթի հետ զրույցում ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան։

«Մենք ուշադիր հետևում ենք Վաշինգտոնի դիրքորոշմանը ուկրաինական կարգավորման վերաբերյալ։ Մենք դեռևս որևէ կոնկրետ առաջարկ չենք ստացել ամերիկացի բանակցողների հետ նոր հանդիպումների վերաբերյալ. ակնհայտորեն, նրանք ներկայում կենտրոնացած են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի վրա։ Պարբերաբար լրատվամիջոցներում լուրեր են շրջանառվում ԱՄՆ նախագահի բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների՝ Մոսկվա կատարելիք այցի մասին։ Մենք, իհարկե, պատրաստ ենք կազմակերպել այս հանդիպումը սեղմ ժամկետներում, սակայն որևէ պաշտոնական հարցում չենք ստացել», - ասել է Զախարովան։

Նա հիշեցրել է, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն վերջերս հայտարարել է, որ «ուկրաինական կարգավորման շուրջ բանակցություններում անհրաժեշտ են նոր գաղափարներ»։

«Մեր կողմից մենք պատրաստ ենք լսել Վաշինգտոնի կառուցողական նախաձեռնությունները։ Միևնույն ժամանակ, մենք ընդգծում ենք, որ Ուկրաինայի շուրջ ճգնաժամի լուծման ցանկացած տարբերակ պետք է անպայման հաշվի առնի Ռուսաստանի Դաշնության ազգային շահերը։ Կիևի և նրա եվրոպական հովանավորների առավելապաշտական ​​պահանջները, որոնք չեն արտացոլում տեղում առկա իրողությունները, քննարկելն անիմաստ է», - ընդգծել է Զախարովան։

Միևնույն ժամանակ, նրա խոսքով՝ Կիևը ոչ միայն «ցուցադրում է բանակցելու լիակատար անկարողություն, այլև ակտիվացնում է քաղաքացիական բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ ահաբեկչական հարձակումները»։

«Քանի դեռ դա այդպես է, Ռուսաստանի զինված ուժերը համաչափ կարձագանքեն ի հայտ եկող սպառնալիքներին և կշարունակեն հատուկ ռազմական գործողությունը՝ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից սահմանված նպատակներին հասնելու համար», - հայտարարել է դիվանագետը։

Հայերեն

Վահան Կոստանյանը Ալբանիայի գործընկերոջ հետ քննարկել է երկկողմ օրակարգի ընդլայնման հեռանկարները

«Երևանի ավտոբուս»-ում մեկնարկել է «Հայգեր» մակնիշի ավտոբուսների նվիրատվության գործընթաց

Հայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխաների` խիստ անհրաժեշտ մասնագիտացված բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տրանսպորտի հարցերով նախարարական հինգերորդ համաժողովի եզրափակիչ նիստին

Շինաշխատանքներով պայմանավորված նոյեմբերի 21-ից 24-ը կփակվի Վաղարշապատ-Մասիս ճանապարհի մի հատվածը

Մեկնարկել են «Անվտանգ տարի փրկարարի հետ» իրազեկման և ուսուցման դասընթացները․ մասնակցել է ավելի քան 900 քաղաքացի

Քաղաքացիները կկարողանան եկամտային հարկից հատկացումներ կատարել ՀԿ-ներին, լրատվամիջոցներին և կուսակցություններին

Գավառ համայնքում հայտնի են «Վոլեյբոլի դպրոցականների լիգա» մրցաշարի համայնքային փուլի հաղթող թիմերը

Փաշինյանը ցավակցություն է հայտնել Թբիլիսիում պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներին

Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութի իրացումների շղթա են բացահայտել