«Լուսավոր Հայաստան»-ը նախընտրական քարոզարշավի հերթական օրը կանցկացնի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում

1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետությունում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական պայքարի շրջանակներում «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հունիսի 1-ին քարոզարշավ կանցկացնի Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է կուսակցության «Ֆեյսբուք»-ի էջում տարածած գրառման մեջ։

Կուսակցությունը հայտնում է, որ քարոզարշավը կմեկնարկի ժամը 12։00-ին։

Մայիսի 8-ին մեկնարկել է հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։

Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 18 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 16 կուսակցություն։ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ընտրություններին մասնակցում է 19 համարի ներքո։ Կուսակցության կարգախոսն է՝ «Պաշտպանիր ինքնությունդ»։

Կուսակցությունը ԿԸՀ է ներկայացրել 89 թեկնածուից բաղկացած ընտրական ցուցակ, որը գլխավորում է կուսակցության նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Էդմոն Մարուքյանը։

Հայերեն

«ԱԿԳ» դեղատների ցանցում բացահայտվել են էական խախտումներ

Հայաստանը պատրաստվում է հյուրընկալել COP17-ը

«Երևանյան բեսթսելեր». «Գիշատիչների խնջույքը» գիրքն՝ առաջատար. հայ գրականություն. սեպտեմբեր, 2026

ՆԱՏՕ-ում հավաստիացրել են, որ միջուկային զսպման Steadfast Noon զորավարժությունները չեն սպառնում Ռուսաստանին

Դատախազությունը Դիլիջան համայնքի նախկին՝ թիվ 9 մանկապարտեզի շենքը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան

Արհեստական բանականությունը գերբանականություն չկոչողները «թշնամի» են. Թրամփ

Հութիները հայտնել են Եմենի մի շարք նահանգների ուղղությամբ սաուդական ուժերի հարվածների մասին

Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատարի վերաբերյալ վարույթն ուղարկվել է դատարան

Գիշերը ՌԴ-ի ուղղությամբ արձակվել է 505 ԱԹՍ. Մոսկվան և Կիևը հայտնել են նոր զոհերի և վիրավորների մասին

ՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է հաշմանդամություն ունեցող անձանց քաղաքացիական մասնակցության խթանմանը նվիրված մարզային ֆորումին