Հայկական սփյուռքի միջոցները հերիք են Հայաստանի խնդիրներին դրական լուծում տալու համար. Նարեկ Կարապետյան

5 րոպեի ընթերցում

«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները  հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակներում Արմավիրի մարզի Այգեշատ բնակավայրում են։

Դաշինքի ներկայացուցիչները շփվել են քաղաքացիների հետ, բաժանել քարոզչական թռուցիկներ, ներկայացրել իրենց ուժի ծրագրերը տարբեր ոլորտներում։

Բնակիչների հետ հանդիպման ժամանակ ելույթ է ունեցել դաշինքի նախընտրական ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանը։

Նա անդրադարձել է գյուղմթերքի մթերման հետ կապված խնդիրներին՝ շեշտելով, որ այդ խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է մթերման կայաններ ունենալ։ «Բոլոր գյուղերին պետք են մթերման կայաններ, որպեսզի գյուղացիները հնարավորություն ունենան միանգամից բերքը վաճառե։ Պետության կողմից դա պետք է երաշխավորված լինի։ Աշխարհի գրեթե բոլոր երկրները դա արել են, հերթը հասել է Հայաստանին։ Մենք 3 տարվա ընթացքում այդ պրոցեսը Հայաստանում անելու ենք»,- ասել է Կարապետյանը։

Նա շեշտել է՝ շատ կարևոր է, որ Հայաստանն ուժեղ լինի, իսկ դրա համար պետք է, որ երկրի բոլոր ընտանիքները լավ ապրեն, այսինքն՝ կրթության հնարավորություն ունենան, աշխատանք ունենան։ «Երբ ասում ենք ուժեղ երկիր, նկատի ունենք ընտանիքների բարեկեցությունը, նորմալ կյանքը։ Դա դժվար բան չէ, մեր երկիրն այս տարածքի ամենափոքր երկիրն է։ Այն միջոցները, որոնց տիրապետում է հայկական սփյուռը, հերիք են Հայաստանի հարցերը դրական լուծելու համար։ Մենակ պետք է երկիրը չփակենք սփյուռքի համար»,- շեշտել է Կարապետյանը՝ հավելելով, որ Հայաստանի օրենսդրության համաձայն՝ ոչ Հայաստանի քաղաքացիները չեն կարող երկրում բարձր պաշտոններ զբաղեցնել, ինչի հետևանքով սփյուռքահայ բազմաթիվ բարձրակարգ մասնագետներ զրկվում են իրենց գիտելիքները երկրի բարեկեցությանը ծառայեցնելու հնարավորությունից։

Նրա խոսքով՝ սփյուռքահայ բարձրակարգ մասնագետներին պետք է հնարավորություն տրվի, որպեսզի նրանք կարողանան մեր երկրում իրենց պոտենցիալը իրացնել։ «Հայաստանը 3 միլիոնանոց Հայաստանը չի, Հայաստանը 10 միլիոն հայությունն է»,- նշել է Կարապետյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանի գյուղերը դատարկվում են, որովհետև երիտասարդների համար գյուղատնտեսական աշխատանքը հետաքրքիր չէ, երբ 2-3 տարին մեկ անգամ բերքի գինն ընկնում է և անհնար է այն վաճառել։ «Մենք պետք է գյուղատնտեսությունը հետաքրքիր դարձնենք այն մարդկանց համար, որոնք ցանկանում են դրանով զբաղվել»,- ասել է նա։

Կարապետյանը շեշտել է՝ փոփոխությունները մոտ են, բայց դրա համար կա ժողովրդի օգնության կարիքը։ Նա բոլորին կոչ է արել անպայման գնալ ընտրության և մասնակցել քվեարկությանը։ Նրա խոսքով՝ ով չի գնում ընտրության, իր ձայնը տալիս է գործող իշխանությանը։

«Ուժեղ Հայաստան» դաշինքը ժամը 18։00-ին հանրահավաք է հրավիրել Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքում, որից հետո կանցկացվի համերգ։

Մայիսի 8-ին մեկնարկել է Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 3 համարի ներքո։ Կուսակցության կարգախոսն է՝ «Փոփոխություն»։ 

Կուսակցությունը ԿԸՀ է ներկայացրել 199 թեկնածուից բաղկացած ցուցակ, ինչպես նաև ազգային փոքրամասնությունների 3 թեկնածուից բաղկացած ցուցակ։

Դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը, սակայն, ցուցակում ներառված չէ, քանի որ նա բացի ՀՀ քաղաքացիությունից, ունի նաև Ռուսաստանի և Կիպրոսի քաղաքացիություն, իսկ ՀՀ Սահմանադրության համաձայն՝ այլ երկրների քաղաքացիություն ունեցող անձինք չեն կարող լինել ո՛չ վարչապետի, ո՛չ պատգամավորի թեկնածու։   

Չնայած դրան՝ կուսակցության ներկայացուցիչները շարունակում են պնդել, որ իրենց վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է։ Սամվել Կարապետյանն այս պահին տնային կալանքի տակ է՝ իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի համար հարուցված քրեական վարույթի շրջանակներում։   

Հայերեն

Մունդիալ-2026. Իսպանիան 2010 թվականից ի վեր առաջին անգամ կիսաեզրափակիչում է

Իրանի ու Ինդոնեզիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ

Պակիստանի վարչապետն ու Իրանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները

ԱՄՆ-ի հետ հակամարտությունը երբեք չի ավարտվի Թեհրանի կապիտուլյացիայով․ Մոհամմադ Ղալիբաֆ

Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել․ Անդալուսիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել

Վրաստանում ընդդիմադիր գործիչը դատապարտվել է 13 տարվա ազատազրկման դատարանի շենքը հրկիզելու փորձի համար

Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են կրթության ոլորտում համագործակցության հեռանկարները

Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է ապօրինի ազատազրկման դատապարտված հայ գերիների բողոքների քննությունը

Հաքան Ֆիդանը հայտարարել է մոտ ապագայում Ուկրաինա մեկնելու մտադրության մասին

Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի