IRI-ի նոր հարցման համաձայն՝ ընտրությունների անցողիկ շեմը հաղթահարում է միայն ՔՊ-ն

2 րոպեի ընթերցում

Միջազգային հանրապետական ինստիտուտը (IRI) հրապարակել է Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ նոր հարցման տվյալները։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հարցին, թե որ քաղաքական ուժի օգտին են քվեարկելու հունիսի 7-ին, հարցվածների 38 տոկոսը նշել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ 

«Ուժեղ Հայաստան» դաշինքին նշել է հարցվածների 7 տոկոսը, իսկ «Հայաստան» դաշինքի օգտին պատրաստվում է քվեարկել հարցվածների 4 տոկոսը։ 

Հարցվածներից 2-ական տոկոսը նշել են «Հայաստանի շնորհապետական» կուսակցությունն ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։ 

1-ական տոկոսն էլ ասել է, որ կքվեարկի «Միասնության թևեր» ու ԴՈԿ կուսակցությունների օգտին։ 

Հարցվածների 20 տոկոսն ասել է, որ չի կողմնորոշվել, իսկ 23 տոկոսը հրաժարվել է պատասխանից։ 

Հարցումը իրականացվել է հեռախոսազանգի միջոցով, մայիսի 5-11–ը։

Հայաստանի օրենսդրության համաձայն՝ խորհրդարանական ընտրությունների անցողիկ շեմը կուսակցությունների համար 4 տոկոս է, մինչև երկու կուսակցություններից բաղկացած դաշինքների համար 8, իսկ երեք և ավելի կուսակցություններից բաղկացած դաշինքների համար՝ 10 տոկոս։ 

Հայաստանում կայանալիք ընտրություններում առաջադրվել է 19 քաղաքական ուժ՝ 17 կուսակցություն և 2 դաշինք։ 

«Հայաստան» դաշինքը բաղկացած է երկու կուսակցությունից և նրան անցողիկ շեմը հաղթահարելու համար պետք է 8 տոկոս ձայն, իսկ «Ուժեղ Հայաստան» դաշինքին պետք կլինի 10 տոկոս ձայն, քանի որ այն բաղկացած է երեք կուսակցությունից։ 

IRI-ի նոր հարցմամբ ընտրությունների անցողիկ շեմը հաղթահարում է միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։

Հայերեն

Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է Արդարադատության միջազգային դատարանի դատավոր Նավի Փիլեյին

Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին․ Նիկոլ Փաշինյան

Կլիչկոն խորհուրդ է տվել Կիևի բնակիչներին ժամանակավորապես լքել քաղաքը

Վարչապետ Փաշինյանի ելույթն ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին

2027 թվականին ԱՊՀ-ում նախագահությունը կանցնի Ուզբեկստանին

Անվավեր է ճանաչվել Արթիկում մսուր-մանկապարտեզի շենքի օտարման աճուրդը․ համայնքին կհատուցվի 12.4 միլիոն դրամ

ԻՀՊԿ-ն հերքել է Հորմուզի նեղուցով անցնող նավթի ծավալների վերաբերյալ ԱՄՆ-ի պնդումները

Արաղչին կարճ զրույց է վարել Լավրովի հետ ԱՊՀ ղեկավարների խորհրդի նիստից առաջ

Սոցիալական ծրագրերի աջակցության գործում բիզնեսի ակտիվությունը ևս անհրաժեշտություն է․ Արսեն Թորոսյան

Գավառի Առվույտի դաշտի ամրոցը և բնակատեղին