Ռեֆորմիստների կուսակցությունը քարոզարշավ է անցկացրել Երևանի Կենտրոն և Արաբկիր վարչական շրջաններում

3 րոպեի ընթերցում

Ռեֆորմիստների կուսակցությունը նախընտրական քարոզարշավի շրջանակում հանդիպումներ և քարոզչական ակցիաներ է անցկացրել Կենտրոն վարչական շրջանում և Արաբկիր վարչական շրջանում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կուսակցության ներկայացուցիչները ներկայացրել են իրենց քաղաքական առաջնահերթություններն ու նախընտրական ծրագրի հիմնական դրույթները։

Քարոզարշավից առաջ կուսակցության ներկայացուցիչները՝ վարչապետի թեկնածու Վաղարշակ Հարությունյանի գլխավորությամբ, այցելել են Հաղթանակի զբոսայգի՝ հարգանքի տուրք մատուցելու նահատակների հիշատակին։

Լրագրողների հետ ճեպազրույցում Հարությունյանն անդրադարձել է Երկրորդ համաշխարհային պատերազմի, Խորհրդային Միության և տարածաշրջանային անվտանգության հարցերին։

«Մենք պիտի գնահատական տանք, թե ինչ է տեղի ունեցել, որպեսզի մեր սերունդը պատկերացնի, թե ինչ է եղել Խորհրդային Միությունը։ Երբ մենք մտել ենք Խորհրդային Միություն, Հայաստանում եղել է մոտ 800 հազար հայ, իսկ 1991 թվականին բնակչությունը հասել էր 3 միլիոն 600 հազարի»,- նշել է նա։

Նրա խոսքով՝ բնակչության աճը վկայում է այն մասին, թե ինչ պայմաններում է ապրել ժողովուրդը։

Հարությունյանը նշել է նաև, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ստալինգրադի անկման դեպքում թուրքական բանակը կարող էր ներխուժել Հարավային Կովկաս։

«Թուրքիան տարածաշրջանը շարունակում է դիտարկել որպես իր ազդեցության գոտի»,- հավելել է Հարությունյանը։

Ռեֆորմիստների կուսակցությունը ընտրություններին մասնակցում է «Անվտանգություն և զարգացում» կարգախոսով։

Մայիսի 8-ին մեկնարկել է Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։

Ռեֆորմիստների կուսակցությունը խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 1 համարի ներքո։

Կուսակցությունը ԿԸՀ էր ներկայացրել 83 թեկնածուից բաղկացած ցուցակ։ Կուսակցության նախագահն է Վահան Բաբայանը, իսկ վարչապետի թեկնածուն՝ Վաղարշակ Հարությունյանը։

Կուսակցության նախընտրական ծրագրի հիմնական դրույթներից են ազգային անվտանգության նոր հայեցակարգի ընդունումը, բարձրագույն կրթության և առողջապահության անվճար դարձնելը, ուսուցիչների և բժիշկների աշխատավարձերի բարձրացումը, ինչպես նաև Հայաստանը տարածաշրջանային կրիպտո-հաբ դարձնելու նախաձեռնությունը։

 

 

 

 

 

Հայերեն

Մերձբալթյան երկրներն առաջարկել են արգելել ռուսական հացահատիկի տարանցումը Եվրամիության տարածքով

Newmag հրատարակչության «Ֆրանկոֆեստ» գրական փառատոնը Երևանում կհյուրընկալի անվանի հեղինակների

Տարեսկզբից ի վեր Ամերիկայի երկրներում հայտնաբերվել է կարմրուկի շուրջ 55 800 դեպք

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 09/10/26

Ասիական ինդեքսները նվազել են - 09/10/26

Ֆրանսիայի հարավում թանգարանից գողացված Ռենուարի երկու կտավները հայտնաբերվել են. վեց մարդ ձերբակալվել է

ԲՏԱԱԲ նախարարության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր

Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք. 4 անձ ձերբակալվել է

Գրադարանավարի օրվա առթիվ խրախուսվել են Գեղարքունիքի մարզային գրադարանի տնօրենը և մի շարք գրադարանների աշխատակիցներ

«CBD COP17 Կանաչ գոտում» մասնակցության համար հայտարարված նկարչական մրցույթին Գեղարքունիքից մասնակցել է 142 դպրոցական