Երազանքից դեպի մեծ բեմ. պատանի տաղանդները հանդես կգան Գյումրիի սիմֆոնիկ նվագախմբի հետ

3 րոպեի ընթերցում

Գյումրիում տեղի ունեցավ «Մենակատարների շքերթ» մրցույթ-փառատոնը։ Փառատոնի երկօրյա լսումների փուլն արդեն ավարտված է:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մայիսի 1-ին մասնագիտական ժյուրին կհայտարարի այն երաժիշտ-կատարողների անունները, որոնք հանդես կգան եզրափակիչ գալա-համերգին՝ Գյումրիի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ: Երաժշտական փառատոնն իրականացնում է Գյումրիի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ դիրիժոր և նվագախմբի նախկին գեղարվեստական ղեկավար Երվանդ Վարոսյանի նախաձեռնությամբ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆինանսական աջակցությամբ։

Ամենամյա այս ստուգատեսը յուրօրինակ խրախուսանք է երաժշտական կրթություն ստացող շնորհալի սաների համար՝ նրանց ընձեռելով բեմ բարձրանալու, իսկ լավագույններին՝ նաև պետական նվագախմբի հետ համագործակցելու բացառիկ հնարավորություն: Փառատոնը միավորում է արվեստի և երաժշտական դպրոցների ու քոլեջների սաներին՝ դաշնամուրային, փողային և ակադեմիական երգեցողության անվանակարգերում: Այն ոչ միայն բացահայտում է պատանի տաղանդներին, այլև մեծ մոտիվացիա է նրանց ուսուցիչների համար: Փառատոնի մասնագիտական ժյուրին գլխավորում էր նախագծի հեղինակ Երվանդ Վարոսյանը: Նշենք, որ մինչ լսումների փուլին մասնակցելը, կատարողներն արդեն անցել էին նախնական ընտրություն իրենց կրթօջախներում:

Ինչպես տեղեկացրեց Գյումրիի պետական սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն Սոնա Հովհաննիսյանը, շուրջ տասը տարվա պատմություն ունեցող փառատոնն առաջին անգամ է կյանքի կոչվում պետական հոգածությամբ ու հովանավորությամբ: Կարևորելով նմանատիպ միջոցառումների դերը դասական արվեստի տարածման գործում՝ նա ընդգծեց, որ այս տարվա փառատոնն առանձնացավ թե՛ մասնակիցների քանակով, թե՛ կատարողական բարձր որակով: Այս տարի փառատոնն ունեցել է շուրջ 70 մասնակից:

«Եզրափակիչ փուլ անցած շուրջ երեսուն երաժիշտ-կատարողներին սպասվում է գալա-համերգ Գյումրիի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ: Մինչ այդ նրանք մոտ մեկ ամիս կմասնակցեն վարպետության դասերի: Լիահույս ենք, որ արդեն հունիսի 1-ին պատանի կատարողները հանդես կգան Գյումրիում, որից հետո համերգ է նախատեսվում նաև Դիլիջանում»,- նշեց Սոնա Հովհաննիսյանը:

Տնօրենը հույս հայտնեց, որ հաջորդ տարի մարզային այս փառատոնն արդեն կստանա հանրապետական նշանակություն:

«Սրանով մենք խրախուսում ենք աշակերտներին շարունակել երաժշտական կրթությունը և դասական երաժշտությունն ընտրել որպես մասնագիտություն: Մեր նվագախմբում այսօր կան  երաժիշտներ, որոնք տարիներ առաջ եղել են այս փառատոնի մասնակիցները: Սա հիանալի հնարավորություն է նաև նվագախմբի շարքերը համալրելու համար: Մենք նոր կադրերի կարիք ունենք, և հենց այս օժտված պատանիների ձեռքերում է Գյումրիի սիմֆոնիկ նվագախմբի ապագան»,-հավելեց Սոնա Հովհաննիսյանը։ 

Հայերեն Русский

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ

Մոլդովայի կառավարությունը բանակցություններ է սկսում ՆԱՏՕ-ի հետ՝ գաղտնի տեղեկատվության փոխանակման վերաբերյալ․ Moldpres

Պուտինը կառավարությանը հանձնարարել է աջակցել լոգիստիկ կենտրոնների վերակառուցմանը

Օգոստոսի 20-ի միջոցառումների անոնս

Բուլղարիայի ՆԳ նախարարը հայտնել է, որ Բեզմերի ավիաբազայի անվտանգության համար ձեռնարկվել են բոլոր հնարավոր միջոցները. BTA

Եվրոպական միությունը և ՄԱԿ-ի գործընկերները մեկնարկում են Հայաստանում օդի որակի բարելավմանն ուղղված նոր նախաձեռնություն

Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան

ՊԵԿ-ը ներկայացրել է հուլիսի 1-ից 31-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները

ԱԺ հանձնաժողովների նախագահներ ընտրելու հարցի քննարկումներն ավարտվել են, հայտնի են քվեարկության օրն ու ժամը