Ռուսաստանն ու Ուկրաինան իրականացրել են ռազմագերիների և քաղաքացիական անձանց փոխանակում

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանն ու Ուկրաինան ռազմագերիների և քաղաքացիական անձանց փոխանակում են իրականացրել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին և ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել են, որ յուրաքանչյուր կողմից փոխանակվել է 175 զինվորական, ինչպես նաև 7 քաղաքացիական անձ։

Ռուսական կողմը հայտնել է, որ ռազմագերիների փոխանակման մարդասիրական քայլն իրականացվել է Արաբական Միացյալ Էմիրությունների միջնորդությամբ։ Ուկրաինայի նախագահը շնորհակալություն է հայտնել բոլորին, որոնք օգնել են փոխանակման հարցում։

 

 

Հայերեն