Լիբանանում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել, Տյուրոսի բնակիչներին տարհանման հրաման է տրվել

2 րոպեի ընթերցում

Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ իսրայելական ուժերի կողմից Լիբանանի հարավային Սիդոն քաղաքի վրա իրականացված հարձակման հետևանքով նախնական տվյալներով զոհվել է 8, վիրավորվել՝ 22 քաղաքացի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Լիբանանի Ազգային լրատվական գործակալությունը (NNA):

Տեղեկությունների համաձայն՝ Իսրայելը շարունակում է թիրախավորել Լիբանանի հարավում գտնվող տարբեր շրջաններ։

Իսրայելը Լիբանանի Տյուրոս քաղաքի բնակիչներին հրահանգել է անհապաղ լքել իրենց տները՝ նախազգուշացնելով առաջիկա հարվածների մասին։ 

Իսրայելի բանակի խոսնակը X-ում գրառման մեջ զգուշացրել է, որ հրամանը հատկապես ուղղված է ալ-Աբբասիյա և Շիբրիհա շրջանների բնակիչներին։

Տեղահանված բնակիչներին հրահանգվել է տեղափոխվել Լիբանանի հարավում գտնվող Զահրանի գետից հյուսիս։

Չնայած ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարի համաձայնությանը՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ այն չի տարածվում Լիբանանի վրա, և որ իրենք շարունակելու են հարվածներ հասցնել Լիբանանին։

Լիբանանի աողջապահության նախարարությունը հայտարարել է, որ ապրիլի 7-ի տվյալներով՝ երկրում մարտի 2-ից ի վեր զոհերի ընդհանուր թիվը հասել է 1530-ի, իսկ վիրավորներինը՝ 4812-ի։ 

Լիբանանը մարտի 2-ից ներքաշվել է Մերձավոր Արևելքի պատերազմի մեջ այն բանից հետո, երբ հաջակցություն Իրանի՝ «Հեզբոլլահ» շարժումը հրթիռներ արձակեց Իսրայելի վրա։ Ի պատասխան՝ Իսրայելը ցամաքային և օդային ինտենսիվ հարձակումներ է իրականացնում Լիբանանում։

Իրան

Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանի հետ հրադադարը չի տարածվում Լիբանանի վրա

 

Հայերեն Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան