Աշխարհ

Նեթանյահուն պահանջել է հետաքննություն սկսել Վենետիկի կինոփառատոնի մրցանակին արժանացած «NAZA» ֆիլմում ներգրավված անձանց նկատմամբ

2 րոպեի ընթերցում

Նեթանյահուն պահանջել է հետաքննություն սկսել Վենետիկի կինոփառատոնի մրցանակին արժանացած «NAZA» ֆիլմում ներգրավված անձանց նկատմամբ

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պահանջել է հետաքննություն սկսել «NAZA» վավերագրական ֆիլմի ստեղծողների նկատմամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրառում է կատարել X-ում։

«Պահանջում եմ, որ Գլխավոր շտաբի պետը, «Շին Բետ»-ի (Իսրայելի ընդհանուր անվտանգության ծառայություն) ղեկավարը և գլխավոր դատախազը համապարփակ հետաքննություն սկսեն «NAZA» ֆիլմի մասնակիցների նկատմամբ և նրանց պատասխանատվության ենթարկեն տեղեկատվական անվտանգության ոլորտում կատարված լուրջ իրավախախտումների, զրպարտության, ինչպես նաև Իսրայելի քաղաքական և անվտանգության շահերին վնաս հասցնելու համար»,- նշել է նա։

Նրա խոսքով՝ ֆիլմը ներկայացնում է «կեղծ, ապակողմնորոշող և կողմնակալ սյուժե, որը վարկաբեկում է Իսրայելի պետությունն ու Իսրայելի պաշտպանության բանակը միջազգային ասպարեզում, ինչպես նաև լուրջ վնաս հասցնում Իսրայելի հեղինակությանը»։

«NAZA» ֆիլմը այս տարվա Վենետիկի կինոփառատոնում հաղթել էր գլխավոր մրցանակներից մեկը՝ ժյուրիի հատուկ մրցանակը։

80 րոպեանոց ֆիլմը փաստագրում է Իսրայելի կողմից արհեստական ​​բանականությամբ աշխատող համակարգերի օգտագործումը՝ Գազայում պաղեստինցիների «հաշվարկված զանգվածային սպանություններ» կատարելու համար: Կինոփառատոնի ընթացքում ցուցադրված վավերագրական ֆիլմը պրեմիերայի ժամանակ 25 րոպեանոց ծափահարությունների է արժանացել:

Ֆիլմում ներկայացված են իսրայելցի զինվորականների և հետախուզության աշխատակիցների վկայություններ։ Անանունության պայմանով հարցազրույց տված անձինք նկարագրել են «Լավանդա» անվամբ արհեստական ​​բանականության համակարգը, որն օգտագործվում է Գազայում պաղեստինցիների միջև հեռահաղորդակցությունը վերահսկելու և նպատակային սպանությունները որոշելու համար:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում