Կատարը հայտնել է Իրանից երկրի ուղղությամբ արձակված 9 բալիստիկ հրթիռի մասին

1 րոպեի ընթերցում

Կատարի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Իրանը երկրի ուղղությամբ արձակել է ինը բալիստիկ հրթիռ և մի քանի անօդաչու թռչող սարք։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Կատարի լրատվական գործակալությունը (QNA)։

Նախարարության հայտարարության մեջ նշվել է, որ Կատարի ուժերը որսացել են բոլոր անօդաչու թռչող սարքերը և ութ հրթիռները, իսկ 9-րդը ընկել է անմարդաբնակ տարածքում։

Al Jazeera-ի փոխանցմամբ՝ Կատարում կառավարության նիստի ժամանակ վարչապետ շեյխ Մուհամմադ բին Աբդ առ-Ռահման բին Ջասիմ աթ-Թանին կոչ է արել ամրապնդել երկրի կարողությունները՝ դիմակայելու «դժվարություններին» Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել պատերազմի ընթացքում։

ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանի դեմ համատեղ ռազմական գործողություն են սկսել փետրվարի 28-ից՝ մեղադրելով Թեհրանին հրթիռային և միջուկային ծրագիրը զարգացնելու համար։ Իրանը հերքել է մեղադրանքները և պատասխան հարվածներ է հասցնում Իսրայելին, ինչպես նաև տարածաշրջանի երկրներում ամերիկյան ռազմաբազաներին։

Հայերեն

Կոնֆերենցիաների լիգա. «Նոա»-ն ոչ-ոքի խաղաց «Զիմբրու»-ի հետ

Ոստիկանությունը հայտնաբերել և ձերբակալել է Էրեբունիում ողբերգական ելքով կրակոցների միջադեպին մասնակցելու մեջ կասկածվող երկու հետախուզվողի

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի անվերահսկելի դառնալու մասին

Կոնֆերենցիաների լիգա. «Փյունիկ»-ն արտագնա խաղում զիջեց «Դեբրեցեն»-ին

Գերմանիայում ձերբակալել են բանկի աշխատակցին դանակահարած հանցագործին

ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչները հանդիպել են «Էրազմուս Մունդուս» ծրագրի հայ ուսանողների հետ

Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտ»-ը չհաղթեց «Կլուժ»-ին

Վաշինգտոնը պետք է վերանայի իր մոտեցումը Թեհրանի հետ երկխոսության նկատմամբ․ Արաղչի

ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է

Գերմանիայում մեկ մարդ է սպանվել բանկի բաժանմունքի վրա հարձակման ժամանակ