Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավարը հրաժարական է տվել և տեղափոխվել այլ պաշտոնի

2 րոպեի ընթերցում

Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավար Վասիլ Մալյուկը հայտարարել է հրաժարականի մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին  հաղորդում է «ՌԲԿ-Ուկրաինա»-ն։

Նա ղեկավարում էր գերատեսչությունը 2022 թվականի հուլիսից։

«Ես հրաժարական եմ տալիս Անվտանգության ծառայության ղեկավարի պաշտոնից։ Ես կմնամ Անվտանգության ծառայության համակարգում՝ համաշխարհային մակարդակի ասիմետրիկ հատուկ գործողություններ իրականացնելու համար, որոնք կշարունակեն առավելագույն վնաս հասցնել թշնամուն։ Վստահ եմ, որ ուժեղ և ժամանակակից հետախուզական ծառայությունը մեր պետության անվտանգության բանալին է։ Ուկրաինայի նախագահի կողմից պաշտպանության ոլորտում իրականացվող փոփոխությունները նպատակաուղղված են դրան, և ես շնորհակալ եմ նրան», - գրել է Մալյուկը սոցիալական ցանցերում։

«ՌԲԿ-Ուկրաինա»-ն նաև գրում է, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հանձնարարել է Վասիլ Մալյուկին ղեկավարել Անվտանգության ծառայության կազմում նոր հիմնական ստորաբաժանում, որը կկենտրոնանա Ռուսաստանի դեմ գործողությունների վրա։

«Ես հանդիպել եմ Վասիլ Մալյուկի հետ։ Ես շնորհակալություն եմ հայտնել նրան մարտական ​​աշխատանքի համար և առաջարկել, որ նա կենտրոնանա հատկապես այս տեսակի աշխատանքի վրա», - Զելենսկու խոսքերն է մեջբերում պարբերականը։

Աղբյուրներին հղում անելով՝ «ՌԲԿ-Ուկրաինա»-ն նաև գրում է, որ Վասիլ Մալյուկի հրաժարականից հետո Զելենսկին Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավարի պաշտոնակատար է նշանակել Եվգենի Խմարային։ 2025 թվականի օգոստոսի 25-ին Եվգենի Խմարան նշանակվել էր Ուկրաինայի անվտանգության ծառայության հատուկ գործողությունների «Ա» կենտրոնի ղեկավար։ Նա 2023 թվականին աչքի էր ընկել՝ ղեկավարելով ռուսական ուժերից Զմեինի կղզու ազատագրման հատուկ գործողությունը։

Աշխարհ

Զելենսկին Կանադայի նախկին փոխվարչապետին դարձրել է տնտեսական զարգացման հարցերով իր խորհրդականը

Հայերեն

Գերմանիան Ուկրաինային «Patriot» ՀՕՊ համակարգերի համար հրթիռներ կփոխանցի Բունդեսվերի պահեստներից

ԱՄԷ-ում կարծում են, որ երկրներն իրավունք չունեն վճար սահմանելու Հորմուզի նեղուցով անցնելու համար

Բացահայտվել է դրամանենգության դեպք. 68-ամյա տղամարդը ձերբակալվել է

ՀՀ ՇՄ նախարարը մասնակցել է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի «Կունմինգի երկխոսությունը»

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի և դրա հետ փոխկապակցված կառույցների նկատմամբ

Տիգրան Մեծի պողոտան փակ է լինելու միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված

Պուտինն ու Թրամփը քննարկել են ԱՄՆ հատուկ բանագնացների՝ Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքները

Համագործակցություն՝ հանուն կրթության. Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է PISA միջազգային գնահատմանը

ՎԶԵԲ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում