Զելենսկին Կանադայի նախկին փոխվարչապետին դարձրել է տնտեսական զարգացման հարցերով իր խորհրդականը
2 րոպեի ընթերցում

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Կանադայի նախկին փոխվարչապետ Քրիստիա Ֆրիլանդին նշանակել է որպես իր տնտեսական զարգացման հարցերով խորհրդական։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նա գրառում է կատարել X-ի իր էջում։
«Քրիստիան շատ փորձառու է նման հարցերում և մեծ փորձ ունի ներդրումներ ներգրավելու ու տնտեսական բարեփոխումներ իրականացնելու գործում։ Այս պահին Ուկրաինան կարիք ունի ուժեղացնելու իր ներքին դիմակայունությունը թե՛ Ուկրաինայի վերականգնման համար, եթե դիվանագիտությունը հնարավորինս արագ արդյունքներ տա, թե՛ մեր պաշտպանությունը ամրապնդելու համար, եթե մեր գործընկերների կողմից ուշացումների պատճառով այս պատերազմին վերջ դնելու համար ավելի երկար ժամանակ պահանջվի»,- գրել է Զելենսկին։
Նա իր երախտագիտությունն է հայտնել բոլոր նրանց, ովքեր պատրաստ են աջակցել Ուկրաինային։
Today, I appointed Chrystia Freeland @cafreeland as an Advisor on Economic Development. Chrystia is highly skilled in these matters and has extensive experience in attracting investment and implementing economic transformations. Right now, Ukraine needs to strengthen its internal… pic.twitter.com/2WOl27MyVA
— Volodymyr Zelenskyy / Володимир Зеленський (@ZelenskyyUa) January 5, 2026
Ֆրիլանդը, ով ուկրաինական ծագում ունի, 2019-2024 թվականներին եղել է Կանադայի փոխվարչապետը։ Նա Կանադայի խորհրդարանում գործող օրենսդիր է, ինչպես նաև Օտտավայի հատուկ դեսպանորդն է Ուկրաինայում։