Հայաստան

Սրբուհի Գալյանն ու Ֆրանսիական հակակոռուպցիոն գործակալության ղեկավարը քննարկել են կոռուպցիայի դեմ պայքարին վերաբերող հարցեր

1 րոպեի ընթերցում

Սրբուհի Գալյանն ու Ֆրանսիական հակակոռուպցիոն գործակալության ղեկավարը քննարկել են կոռուպցիայի դեմ պայքարին վերաբերող հարցեր

Կատարի Պետություն (Դոհա) կատարած աշխատանքային այցի շրջանակում արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հանդիպել է Ֆրանսիական հակակոռուպցիոն գործակալության (AFA) ղեկավար Իզաբել Ժեգուզոյի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախարարությունից հայտնում են, որ կողմերն անդրադարձել են վերջին տարիներին ՀՀ-ում հակակոռուպցիոն ոլորտում իրականացված բարեփոխումներին, երկու երկրներում ազդարարման համակարգի ինստիտուտի առանձնահատկություններին, դրա ներդրման ու գործարկման մեխանիզմներին, իրազեկման արշավների դերին, կոռուպցիայի դեմ պայքարում հանրային պատշաճ ընկալմանը, Ֆրանսիայի կողմից իրականացվող իրազեկման արշավների առանձնահատկություններին։

Սրբուհի Գալյանն ընդգծել է կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում հայ-ֆրանսիական երկկողմ համագործակցության կարևորությունը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում