Սրբուհի Գալյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին
1 րոպեի ընթերցում

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆլորիան Էսկյուդիեին։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արտաքին գործերի նախարարությունից, նախարարը շնորհավորել է նորանշանակ դեսպանին պաշտոնի ստանձնման կապակցությամբ և հույս հայտնել, որ նրա պաշտոնավարումը նոր խթան կհաղորդի Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը՝ Արդարադատության նախարարության իրավասությանն առնչվող ոլորտներում։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մի շարք հարցեր, մասնավորապես՝ սահմանադրական բարեփոխումները, իրավահավասարության մասին օրենքը, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ինստիտուտը, ընտանեկան բռնության դեմ պայքարը, արդարադատության ոլորտի թվայնացումը, քրեակատարողական համակարգի զարգացումը, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցությունը։
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են պատրաստակամությունը՝ շարունակելու ակտիվ երկխոսությունը և խորացնելու համագործակցությունը նշված ուղղություններով։