Որոշ շրջանակների կողմից տարածված տեքստը չի հանդիսանում նոր Սահմանադրության նախագիծը․ Արդարադատության նախարարություն
1 րոպեի ընթերցում

Հայաստանի արդարադատության նախարարությունը տեղեկացնում է, որ որոշ շրջանակների կողմից տարածված տեքստը չի հանդիսանում նոր Սահմանադրության նախագիծը։
«Որոշ շրջանակների կողմից տարածվում է տեղեկություն, թե իբր հրապարակվել է նոր Սահմանադրության նախագիծը։
Տեղեկացնում ենք, որ տարածվող այդ տեքստը չի հանդիսանում նոր Սահմանադրության նախագիծը և շրջանառվող տեղեկությունն ապատեղեկատվություն է»,– նշված է նախարարության հերքման տեքստում։
Նախարարությունը կոչ է անում զերծ մնալ չճշտված տեղեկությունների տարածումից և սպասել նոր Սահմանադրության նախագծի տեքստի պաշտոնական հրապարակմանը։
Նշենք, որ իրավապաշտպան Նինա Կարապետյանցը «Ֆեյսբքուք»-ի իր էջում գրառում է արել՝ հայտարարելով, թե հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը և տեղադրել է համապատասխան հղում, որտեղ էլ տեքստը հրապարակվել է։