Հայաստան

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել է դրոնով ներնետված արգելված իրերի փաթեթ

1 րոպեի ընթերցում

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել է դրոնով ներնետված արգելված իրերի փաթեթ

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել է դրոնով ներնետված արգելված իրերի փաթեթ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում են Քրեակատարողական ծառայությունից՝ ներկայացնելով մանրամասներ։ 

«Սեպտեմբերի 1-ին ժամը 02:55-ի սահմաններում ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դիտաշտարակներից մեկում ծառայություն իրականացնող պահպանության ապահովման բաժնի ծառայողը տեղեկացրել է, որ նկատել է անօդաչու թռչող սարք (դրոն):

Իրականացված զննության արդյունքում հիմնարկի երկու տեղամասերի միջնամասից հայտնաբերվել է մեկ պոլիէթիլենային փաթեթ, որում առկա են եղել 2 բջջային հեռախոս, 1 ականջակալ, 1 wi-fi սարք և 1 USB լար»,-ասված է ՔԿՀ-ի տարածած հաղորդագրության մեջ։ 

Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում