Հայաստան

COP 17-ի շրջանակում հայտարարվել է կենսաբազմազանության պահպանության համար 500 միլիոն դոլարի հատկացման մասին

2 րոպեի ընթերցում

COP 17-ի շրջանակում հայտարարվել է կենսաբազմազանության պահպանության համար 500 միլիոն դոլարի հատկացման մասին

«Բեզոսի բնապահպանական հիմնադրամը» և ութ այլ մասնավոր դոնորներ մինչև 2030 թվականը լրացուցիչ 500 միլիոն ԱՄՆ դոլար կներդնեն ավելի քան 100 երկրում անհետացման վտանգի տակ գտնվող տեսակների վերականգնմանն աջակցելու համար։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Երևանում անցկացվող COP17-ի Առաջնորդների գագաթնաժողովում հայտարարել է «Բեզոսի բնապահպանական հիմնադրամի» կառավարիչ տնօրեն և բնության պահպանության լուծումների գծով ղեկավար, դոկտոր Քրիստիան Սամպերը։

«Ինձ համար մեծ ուրախություն է այսօր հայտարարել, որ մենք ութ այլ մասնավոր դոնորների հետ համատեղ մեկնարկում ենք Տեսակների վերականգնման դոնորների նոր դաշինքի գործունեությունը», - նշել է նա՝ չհստակեցնելով, թե այդ գումարի որ մասը կտրամադրվի «Բեզոսի բնապահպանական հիմնադրամի» կողմից։

Սամպերը նաև հայտնել է, որ «Պաշտպանենք մեր մոլորակը» (Protecting Our Planet, POP) կոալիցիան, որի կազմում են «Բեզոսի բնապահպանական հիմնադրամը» և ևս 11 դոնորներ, ակնկալում է մինչև 2026 թվականի վերջը հատկացնել իր խոստացած 5 միլիարդ դոլարից 3,7 միլիարդը։

Հայտարարությունը համընկել է նաև «Վտանգված տեսակների վերականգնման գործողությունների կոալիցիայի»՝ CARES-ի մեկնարկի հետ։ Կառավարությունների նախաձեռնած այս կոալիցիայի հիմնադիր անդամ երկրների թվում են Հայաստանը, Կոլումբիան և ևս 14 երկիր։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում