ԱՄՆ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների նախագիծ է մշակել. Reuters

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն Ռուսաստանի տնտեսության դեմ նոր պատժամիջոցների նախագիծ է մշակել և կկիրառի դրանք, եթե Մոսկվան վերջ չդնի Ուկրաինայում հակամարտությանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով անանուն պաշտոնյայի։

Աղբյուրը մանրամասնել է, որ Թրամփի վարչակազմը մշակել է լրացուցիչ պատժամիջոցներ, որոնք կարող են կիրառվել Ռուսաստանի տնտեսության հիմնական ոլորտների դեմ, եթե նախագահ Վլադիմիր Պուտինը շարունակի հետաձգել Ուկրաինայի դեմ Մոսկվայի պատերազմի ավարտը։ Նշվում է, որ Միացյալ Նահանգների կողմից մշակված լրացուցիչ պատժամիջոցներից մի քանիսն ուղղված են Ռուսաստանի բանկային ոլորտին և շուկային նավթ մատակարարելու համար օգտագործվող ենթակառուցվածքներին։ 

Գործակալության տվյալներով՝ որոշ ամերիկացի օրենսդիրներ վերսկսել են ջանքերը՝ Ռուսաստանի դեմ երկար ժամանակ հետաձգված երկկուսակցական պատժամիջոցների օրինագիծը առաջ մղելու համար։ 

Ըստ հրապարակման՝ անցյալ շաբաթ ուկրաինացի պաշտոնյաները դիմել են ԱՄՆ-ին՝ նոր պատժամիջոցների առաջարկով։ Ներկայացված գաղափարների թվում էին բոլոր ռուսական բանկերին դոլարային վճարային համակարգից իրենց ամերիկացի գործընկերների միջոցով կտրելու միջոցառումները։

Հայերեն

Ֆրանսիայի անտառային հրդեհները ամենաուժեղն են Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր․ Մակրոն

Հայաստանում ապաստարանների համար միասնական չափորոշիչներ կսահմանվեն

Արտաքին հետախուզական ծառայությունը կներգրավվի ռազմական նշանակության արտադրանքի լիցենզավորման գործընթացներում

Հայ-բրիտանական համագործակցության նոր էջ. կանցկացվի «Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը

Ճապոնիայում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել

Հեպատիտների միջազգային օր. վիրուսային հեպատիտների էլիմինացիա

ՀՀ-ից ավտոբուսներով ուղևորների և ուղեբեռների միջպետական կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի ընտրության մրցույթ

Պուտինը և Ալիևը քննարկել են երկկողմ և միջազգային օրակարգի հարցեր

Արարատում Ucom-ի սպասարկման կենտրոնը վերաբացվեց Շահումյան 24/2 հասցեում

Պենտագոնը սկսել է վերանայել Եվրոպայում գտնվող ամերիկյան զորակազմի հարցը