Միացյալ Նահանգներ

ԱՄՆ-ն պատրաստ է դերակատարում ունենալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն պատրաստ է դերակատարում ունենալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում

Միացյալ Նահանգները շարունակում է պատրաստակամություն հայտնել՝ կառուցողական դեր խաղալու Մոսկվայի և Կիևի միջև բանակցություններում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ​​ներկայացուցչի տեղակալ Դան Նեգրեան։

«Ռուս-ուկրաինական հակամարտության մեջ կայուն կարգավորման հասնելու և բանակցություններին նպաստելու նպատակով Միացյալ Նահանգները պատրաստ է կառուցողական դեր խաղալ Մոսկվայի ու Կիևի միջև»,- ասել է Նեգրեան։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում