Միացյալ Նահանգներ

Զելենսկին ժամանել է ԱՄՆ, որտեղ նախատեսվում է հանդիպում Թրամփի հետ

2 րոպեի ընթերցում

Զելենսկին ժամանել է ԱՄՆ, որտեղ նախատեսվում է հանդիպում Թրամփի հետ

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Միացյալ Նահանգներ, որտեղ կհանդիպի նախագահ Դոնալդ Թրամփի հետ և կմասնակցի սենատոր Լինդսի Գրեմի հուղարկավորությանը, որն Ուկրաինայի մեծ աջակիցն էր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Զելենսկին X-ում նշել է, որ ԱՄՆ-ի հետ ռազմավարական համագործակցությունն առաջնահերթ է։

«Արդեն ժամանել եմ Միացյալ Նահանգներ։ Գրաֆիկը ներառում է հանդիպումներ նախագահ Թրամփի, նրա թիմի և նրանց հետ, ովքեր կարող են աջակցել մեր պաշտպանությանը։ Մեր առաջնահերթությունը հրթիռային պաշտպանությունն ու Ամերիկայի հետ ռազմավարական համագործակցությունն է։ Խաղաղությունը պետք է ավելի մոտ դառնա», - գրել է Զելենսկին։

Դոնալդ Թրամփի հետ հանդիպումը կկայանա հուլիսի 28-ին ավելի ուշ։

Զելենսկին վերջին անգամ Թրամփի հետ հանդիպել է հուլիսի 8-ին Անկարայում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում։ Այդ ժամանակ ԱՄՆ նախագահը հաստատել էր Ուկրաինային Patriot հակահրթիռային համակարգերի արտադրության լիցենզիա տրամադրելու առաջարկը։

Զելենսկին ԱՄՆ է ժամանել Մեծ Բրիտանիայից, որտեղ հուլիսի 27-ին հանդիպել էր երկրի նոր վարչապետ Էնդի Բըրնհեմի հետ բանակցությունների: Նա առաջին օտարերկրյա ղեկավարն է, որ այցելել է Բրիտանիա հուլիսի 20-ին Բըրնհեմի կողմից վարչապետի պաշտոնը ստանձնելուց ի վեր: Երկու ղեկավարների առաջին հանդիպումը կայացել է Փորտսմութի ռազմածովային բազայում՝ թագավորական նավատորմի Թագուհի Եղիսաբեթ ավիակրի վրա: Զելենսկու խոսքով՝ վարչապետ Բըրնհեմը հավաստիացրել է ուկրաինական կողմին Բրիտանիայի անսասան աջակցության մասին: Կողմերը քննարկել են Ուկրաինայի պաշտպանությունը և համատեղ պաշտպանական արտադրությունը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում