Թրամփը մեկնաբանել է Նեթանյահուի առարկությունները Թուրքիային F-35 ինքնաթիռներ տրամադրելու առթիվ
1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մերժել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի առարկությունները՝ կապված Անկարային F-35 կործանիչներ մատակարարելու հետ։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իմ ընկերն է, և ոչ ոք ինձ չի ասելու, թե մենք ինչ պետք է վաճառենք կամ չվաճառենք։ Թուրքիան ինձ համար հիանալի դաշնակից է եղել», - ասել է Թրամփը լրագրողներին՝ պատասխանելով Թուրքիային F-35 ինքնաթիռների վաճառքի վերաբերյալ Նեթանյահուի առարկություններին առնչվող հարցին։
Կարդացեք հոդվածը` Русский