Եվրոպա

Ֆինլանդիան փակել է օդային և ծովային տարածքի մի մասը՝ ԱԹՍ-ների սպառնալիքի պատճառով

1 րոպեի ընթերցում

Ֆինլանդիան փակել է օդային և ծովային տարածքի մի մասը՝ ԱԹՍ-ների սպառնալիքի պատճառով

Ֆինլանդիայի իշխանությունները փակել են իրենց օդային և ծովային տարածքի մի մասը՝ անօդաչու թռչող սարքերի սպառնալիքի պատճառով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Yle հեռուստառադիոընկերությունը:

Ըստ Yle-ի տվյալների՝ Ֆինլանդիայի զինված ուժերն օդային և ծովային տարածքում սահմանափակումներ են սահմանել Կոտկա և Համինա քաղաքների շրջանում: Սահմանափակումների պատճառը  նախազգուշական միջոցների անհրաժեշտությունն է Ռուսաստանի դեմ ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումների պատճառով: Միջոցներն ուժի մեջ են մտել ժամը 8:00-ից:

Ֆինլանդիայի զինված ուժերի Գլխավոր շտաբում Yle-ին հայտնել են, որ սահմանափակումները կիրառվում են ԱԹՍ-ները խոցելու հնարավորության համար, եթե դրանք հայտնվեն երկրի տարածքում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում